Մարտի 3-ն ամբողջ աշխարհում նշվում է լսողության միջազգային օրը: «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ՔԿԱ բժիշկ, ԵՊԲՀ ՔԿԱ հիվանդությունների դասախոս Տաթևիկ Փխրիկյանը նշում է, որ ԱՀԿ-ն այս տարվա կարգախոս է հռչակել՝ «Մենք հաղթահարում ենք կարծրատիպերը, մենք իրականություն կդարձնենք ականջի հիվանդությունների և լսողության խանգարումների օգնությունը բոլոր մարդկանց համար»: Միանալով այս կարգախոսին՝ ՔԿԱ կլինիկան կարևորում է լսողության հետ կապված խնդիրների և դրանց բուժման տարբերակների մասին պարբերաբար իրազեկումը։ Տաթևիկ Փխրիկյանը նշում է, որ լսողության հետազոտման մեթոդ է հանդիսանում աուդիոմետրիան, որն
1․ անցավ է,
2․ անվտանգ է,
3․ կատարվում է ձայնամեկուսացված սենյակում,
4․ պացիենտի կողմից որևիցե նախապես պատրաստվածություն չի պահանջում։
Այն ցուցված է լսողության իջեցման, ականջի աղմուկի, ականջում փակվածության եւ այլ գանգատների դեպքում։
ՔԿԱ բժիշկը նշում է նաև, թե ինչպես պահպանել լսողությունը։ Ըստ այդմ՝ նա խորհուրդ է տալիս
1․ խուսափել աղմկոտ վայրերից,
2․ սահմանափակել ականջակալների օգտագործումը,
3․ չզբաղվել ինքնաբուժությամբ,
4․ ժամանակին բուժել սուր շնչառական վարակները
.png)